Հունաստանի ափերին 5-ամյա աղջնակ է խեղդվել

18:51 • 19.09.15

Հունական Լեսբոս կղզու ափերին 5-ամյա աղջնակ է խեղդվել, ևս 14 ներգաղթյալ անհետ կորած են համարվում: BBC-ի հաղորդմամբ` նրանք բոլորը փորձել են Թուրքիայից  հասնել Հունաստան:

 

Հունաստանի առափնյա անվտանգության ծառայության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նավում շուրջ 30 մարդ է գտնվել: Նախնական տվյալների համաձայն` մահացած աղջիկը ծնունդով Սիրիայից է եղել:


Տարվա սկզբից ավելի քան կես մլն ներգաղթյալ է ժամանել ԵՄ երկրներ` հանգեցնելով Երկորդ աշխարհամարտից ի վեր գրանցված խոշորագույն միգրացիոն ճգնաժամին: