Իրանի նախագահը վստահեցրել է ամերիկացիներին իր երկրի խաղաղ մտադրությունների հարցում

11:51 • 19.09.15

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մարդկանց խումբը, որը Թեհրանում «մա՛հ Ամերիկային» է բացականչում, իրականում վատը չի կամենում ամերիկացիներին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Նրա խոսքով՝ այդ կարգախոսները, որոնք հաճախ հնչեցվում են ուրբաթօրյա աղոթքների ժամանակ, վերաբերում են ԱՄՆ-ի վարած նախկին քաղաքականությանը։


Իրանի առաջնորդը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրականում իր ժողովուրդը հարգում է ամերիկացիներին և բացարձակապես պատերազմ չի ցանկանում։

 

Հիշեցնենք, որ հուլիսին Իրանը և միջազգային միջնորդ «վեցյակը»՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության։