ԻՊ-ի զինյալները Սիրիայում կառավարական զորքերի 56 զինվորի են սպանել
Սիրիայում իսլամիստ ապստամբները իրենց զավթած Աբու-ազ-Զուհուր ավիաբազայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սիրիական կառավարական զինուժի 56 ներկայացուցչի են սպանել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ավիաբազան «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են այս ամիս:
Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնն ականատեսների հայտարարությունների հիման վրա տեղեկացրել է, որ Իդլիբ նահանգի ավիաբազայում տեղի ունեցած զանգվածային սպանությունը տեղի է ունեցել օրեր առաջ:










