Սաակաշվիլիի թիմը 7 բարեփոխումներից բաղկացած փաթեթ է մշակել
Լուսանկարը՝ rusvesna.su-ի
Օդեսայի նահանգապետ (Ուկրաինա) Միխեիլ Սաակաշվիլիի թիմը 7 գլխավոր բարեփոխումներից բաղկացած փաթեթ է մշակել։ Այդ մասին հայտնել է Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բորովիկը։
«Առաջինը պետական ծառայության բարեփոխումն է, քանի որ մենք ասում ենք, որ չի կարելի իրականացնել բարեփոխումներ հին պետական ապարատի հետ։ Դա անհեթեթություն է։ Քանի որ նրանք դեմ են բոլոր բարեփոխումներին»,- նշել է Բորովիկը։
Խորհրդականը նշել է նաև, որ օրենսդրության թերությունները թույլ չեն տալիս զբաղվել վարչական ծառայություններ տրամադրելու համակարգի հեշտացմամբ, փոխանցում է Газета-ն։










