Հունաստանի ընտրություններում առաջատարը ՍԻՐԻԶԱ-ն է. հրապարակվել են էքզիթ-փոլի տվյալները
Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների էքզիթ-փոլի նախնակակն արդյունքների համաձայն՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ՍԻՐԻԶԱ-ն գլխավորում է աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ Ցիպրասի կուսակցության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած անձանց 32% տոկոսը:
Պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հավաքել է ընտրողների 29.6 տոկոսը:
«Էքզիթ-փոլն անցկացվում է երեք փուլով: Առաջինն ավարտվելու է 11:00-ին, երկրորդը՝ 15:00-ին, իսկ երրորդը՝ 18:00-ին: Այդ պատճառներով թվերը կարող են փոխվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մինչ այդ, ներկա տվյալներով՝ խորհրդարանում կարող են ընդգրկվել 8 խորհրդարանական ուժեր:










