Կանադան կարագացնի Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը
Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ իր երկրում ընդունել 10 հազարից ավելի սիրիացի փախստականի, բայց պատրաստ է արագ կարգով քննարկել ապաստան տրամադրելու մասին դիմումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իմիգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերի խոսքերով՝ միգրացիոն ծառայությունը իր բոլոր ջանքերը կներդնի դիմումների մեծ մասը կես տարվա ընթացքում դիտարկելու համար:
Ինչպես պնդում է Ալեքսանդերը, այս տարվա վերջում Կանադա կժամանեն հազարավոր սիրիացիներ:










