Էրեբունու ավտոշուկայի մոտ ՃՈ Toyota-ն և Opel-ը բախվել են. կա վիրավոր (լուսանկարներ). shamshyan.com
Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում՝ ավտոշուկայի մոտ այսօր ժամը 14։20-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Էդուարդ Խաչիկյանի վարած Opel Astra մակնիշի 34 SV 997 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 537 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Toyota-ն գլխիվայր շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










