ԻՊ-ը 127 խաղաղ բնակիչ է առևանգել՝ բջջային հեռախոսներից օգտվելու համար

13:54 • 20.09.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն արգելում են բնակչությանը գրավված տարածքներում օգտվել բջջային կապից, հաղորդում է gazeta.ru-ն:


Մոսուլում Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիի խոսքերով՝ գրոհայինները Մոսուլում ձերբակալել են 127 մարդու բջջային հեռախոսից օգտվելու համար:


Գրոհայինները նաև ոչնչացրել են երկրի հյուսիսում Բախդիդա քաղաքում ապրող քրիստոնյաների մոտ 20 տուն:


Տեղի իշխանությունները նշում են, որ բնակչությունն էլ ավելի շատ է մասնակցում  ահաբեկիչների դեմ պայքարին: Իրաքի արևմուտքում գտնվող Անբար շրջանում ապրող ցեղերի առնվազն հազար ներկայացուցիչ միացել է ապստամբ ջոկատներին՝ ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի համար: