Թուրքիայից Սիրիա է անցել արևմտյան պետությունների կողմից պատրաստված 75 գրոհային
75 սիրիացի ընդդիմադիր, ովքեր ռազմական պատրաստություն են անցել արևմտյան մարզիչների հսկողությամբ, տեղափոխվել են Սիրիայի հյուսիս անցած երկու օրերի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:
Այսպես կոչված «չափավոր սիրիական ընդդիմության» ներկայացուցիչները, որոնց մարզել են ԱՄՆ-ից, Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից մասնագետները, «ուրբաթ և շաբաթ օրվա գիշերը և շաբաթ օրվա առավոտ մտել են սիրիական տարածք Թուրքիայից»: Նշվում է, որ 75 զինված ընդդիմադիրներին ուղեկցել են 12 զրահապատ մեքենաներ:
Առկա տվյալների համաձայն՝ այժմ այդ ջոկատը գտնվում է Հալեպ քաղաքից հյուսիս ընկած հատվածում:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշտոն Կարտերը հայտարարել է, որ «չափավոր սիրիական ընդդիմության» խմբավորումների պատրաստման ծրագիրը դժվարությունների է բախվել:










