Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:











