Վագրը հոշոտել է Նոր Զելանդիայի կենդանաբանական այգու աշխատակցուհուն

14:35 • 20.09.15

Նոր Զելանդիայում Հեմիլտոն կենդանաբանական այգում վագրը հարձակվել է աշխատակցուհի Սամանտա Քուդևեի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է, գրում է interfax.ru-ն:

Փրկարարական ծառայությունները դեպքի վայր են ժամանել կիրակի առավոտյան, սակայն կնոջը փրկել չի հաջողվել:


Հետաքննության ընթացքում կենդանաբանական այգին փակվել է:Սամանտա Քուդնևեն կենդանաբանական այգում աշխատել է ավելի քան 20 տարի:
 

Կենդանաբանական այգու տնօրեն Սթիվեն Սթենդլին հայտնել է, որ քանի դեռ շարունակվում է հետաքննությունը, նա չի կարող պատմել տեղի ունեցած միջադեպի մանրամասները:


Հեմիլտոնի կենդանաբանական այգում Սումատրայից հինգ վագր էր բերված եղել: Այդ տեսակը շատ հազվագյուտ է: Բնության մեջ ընդհանուր հաշվվում է մոտ 500 սումատրական վագր: