Ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

14:42 • 21.09.15


 

Կոտայքի մարզում այսօր՝ ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Էլինա Պողոսյանի վարած Kia մակնիշի և 24-ամյա Անդրանիկ Զառահյանի վարած Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։


Ըստ կայքի՝ վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակչուհի 47-ամյա Սոֆյա Միրզոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Զառահյանը և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակչուհի 16-ամյա Լիաննա Գուլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

 

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են մահացած կնոջ դին, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը: