Բելգիայում միջոցառումներ են սկսվում՝ ընդդեմ ներգաղթյալներ տեղափոխողների

13:54 • 21.09.15

Բելգիայի ոստիկանությունը պլանավորում է գործողություններ սկսել երկիր անօրինական ներգաղթյալներ տեղափոխողների գործունեությունը կասեցնելու համար։ Այդ մասին հայտարարել է Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոնը։

 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նախատեսվում է ստուգել սահմանն անցնող մեքենաները, վերահսկողություն սահմանել օդանավակայաններում ու երկաթուղային ճանապարհներին։

 

Համաձայն բելգիական իշխանությունների պնդումների՝ փախստականներին հայտնաբերելու այս քայլերը չեն հանդիսանում Շենգենյան կոնվենցիայի խախտում, քանի որ պարբերական բնույթ չեն կրում:

 

Ավելի վաղ Բելգիայի ներգաղթի ու ապաստարանների հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը հայտնել էր, որ անցած շաբաթ Բելգիա է հասել 1900 փախստական, ինչը մեկ քառորդով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ:

 

Բելգիայի իշխանությունները մտահոգված են թագավորության տարածք Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից եկողների մեծ հոսքից։