ՌԴ-ում ընտանիքը հրկիզել է մեքենան, որպեսզի այն չտանեն տուգանային հրապարակ

11:37 • 21.09.15

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ընտանիքը միտումնավոր հրկիզել է իր մեքենան, որպեսզի ճանապարհային ոստիկանները չկարողանան այն տուգանային հրապարակ տեղափոխել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Ոստիկանները որոշել են մեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխել, սակայն վարորդն ու նրա կինը խոչընդոտել են մեքենայի տեղափոխմանը։

 

Եվ երբ տարհանող մեքենան փորձել է վերցնել նրանց ավտոմեքենան, կինն այրվող նյութ է լցրել մեքենայի սրահում, ինչից հետո էլ նրանց 23-ամյա որդին հրկիզել է այն։

 

Դեռևս հայտնի չէ՝ ում սեփականությունն է ավտոմեքենան։