Սիրիայում ականանետային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը, Մոսկվան կոչ է արել
Սիրիայի մայրաքաղաքում ականանետային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել է երկրի ԱԳՆ-ն և հանդես եկել կոչով. իր դեսպանատան վրա հարձակման ֆոնին Մոսկվան աշխարհին կոչ է արել գործել Սիրիայում տիրող իրավիճակի ուղղությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հստակեցվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկ, դրա համար պատասխանատու են հակակառավարական ուժերը` Ջոբար թաղամասի կողմից:
Այս հարձակումը տեղի է ունեցել Սիրիայում ռուսաստանյան զինված ուժերի ներկայության ամրապնդման ֆոնին:










