Ֆրանսիացին լուսանկարել է Ասիայի մայրիշխանական հասարակությունների կյանքը (լուսանկարներ)
Բնիկ ժողովուրդների կյանքը ցույց տվող իր լուսանկարների շնորհիվ հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Պյեր դե Վալոմբրյոզը փաստագրել է հասարակությունները, որտեղ կանայք կամ գերիշխող, կամ ամբողջովին հավասար կարգավիճակ ունեն տղամարդկանց հետ, գրում է The Independent-ը:
Դե Վալոմբրյոզն այցելել է չորս հեռավոր Հարավ-արևելյան ասիական մշակույթներ, որտեղ կանայք կառավարման մեջ կենտրոնական և որոշիչ դեր են խաղում:
Ազդեցություն չկրելով գլոբալիզացիայից և տեխնոլոգիաներից՝ այս մեկուսացված տարածաշրջանները, նրա կարծիքով, մոդելներ են հասարակությունների համար, որտեղ կին լինելը պայքար չէ՝ ամբողջովին Արևմուտքում տարածված հայրիշխանական հասարակությունների հակառակը:
Լուսանկարիչն ապշել է՝ տեսնելով, թե ինչքան առաջադեմ կարող են լինել այս մշակույթները և ինչպիսի խորը փոխադարձ հարգանք գոյություն ունի սեռերի միջև:
Պյեր դե Վալոմբրյոզն այցելել է Չինաստան, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Մալայզիա: Որոշ հասարակություններում, օրինակ, ընդունված է, որ ընտանիքի ողջ ժառանգությունը ստանում է փոքր աղջիկը, իսկ այլ տեղերում՝ հենց կանայք են որոշում կրթական քաղաքականությունը:



















