Երկու գերմանուհի 13 ամիս ապրում են Կիպրոսի օդանավակայանում
Գերմանացի մի մայր և դուստր արդեն 13 ամիսն ապրում են Կիպրոսի Լարնակի քաղաքի օդանավակայանում, գրում է lenta.ru-ն:
Նրանք Կիպրոս են ժամանել Իսրայելից 2014 թվականի օգոստոսի 12-ին, երբ իրենց արտաքսել են երկրից՝ վիզայի գործողության ժամկետի լրանալու պատճառով:
Հայրենիք վերադառնալու փոխարեն գերմանուհիները նախընտրել են մնալ օդանավակայանի կայանատեղիում: Մայրն ու դուստրը գիշերներն անց են կացնում քնապարկերում և լվացվում են տերմինալի զուգարաններում:
Օդանավակայանի ներկայացուցիչ Ադամոս Ասպրիսը պատմել է, որ ղեկավարությունը պատրաստ է օգնել կանանց վերադառնալ Գերմանիա, սակայն նրանք հրաժարվել են: Նրանք չեն ընդունել նաև տեղի ոստիկանության և գերմանական դեսպանատան օգնությունը: Կանայք խուսափում են բացատրել, թե ինչու չեն ցանկանում լքել օդանավակայնը և վերադառնալ օդանավակայան:
Այժմ Լարնակիի օդանավակայանի ղեկավարությունը մտադիր է օգնություն խնդրել Կիպրոսի իշխանություններից խնդիրը լուծելու համար:










