Ճապոնիայում 80-ն անց տարեցների թիվը հատել է 10 մլն-ը

11:30 • 21.09.15

Լուսանկարը՝ independent.co.uk-ի


Ճապոնիայում 80-ն անց բնակիչների թիվը գերազանցել է 10 միլիոնը, իսկ ճապոնացիների ¼-րդից ավելին 65 տարեկանից մեծ են, այդ մասին վկայում են երկրի ներքին գործերի նախարարության տվյալները, փոխանցում է Корреспондент-ը։

 

Տվյալ վիճակագրությունը հրապարակվում է յուրաքանչյուր տարի ազգային տոնի՝ Ծերությանը հարգանքի տուրք մատուցելու օրվա առթիվ։

 

80-ն անց ճապոնացիների ընդհանուր թիվը 10.2 մլն է, կամ երկրի ողջ բնակչության 7.9%-ը։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 1950-ից ի վեր, երբ սկսվել է այս վիճակագրության հաշվարկը։

 

Ճապոնիայի բնակիչների 12.9%-ի կամ 16.4 մլն մարդու տարիքը 75 տարեկան և ավելի է։ Մոտ 33.8 մլն մարդ 65-ն անց են։ Նրանց մեծամասնությունը՝ մոտ 19.2 մլն-ը, կանայք են։ 65 տարեկանից մեծ տղամարդկանց թիվը մոտ 14.6 մլն է։

 

Երկրի 65-ն անց մոտ 6.8 մլն բնակիչ աշխատանք ունի։