Լոնդոնում սպանել են կնոջ կերպարով ծպտված բրիտանացի գործակալի

12:45 • 21.09.15

Բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության՝ MI6-ի գործակալին, որը որպես կին է ներկայացել, մահացած են գտել Լոնդոնի իր բնակարանում, տեղեկացնում է The Independent-ը։

 

Գործակալի մերկ մարմինը հայտնաբերվել է բանալիով փակված ճամպրուկում։

 

Տանը նաև հայտնաբերվել է կանացի զգեստապահարան, կոսմետիկա և շիկահեր կեղծամ:

 

Ինչպես նշում է պարբերականը՝ դատաբժշկական փորձաքննության մասնագետները վստահ են, որ տղամարդը կանացի կերպարով է ներկայացել, և կանացի հագուստը նրան անհրաժեշտ է եղել այդ նպատակով:

 

Նշվում է նաև, որ գործակալին սպանել են։ Ի դեպ, մինչ այդ ոստիկանությունը քննել է այն վարկածը, թե տղամարդը միասեռական է եղել և մահացել է սեքսուալ խաղի ընթացքում:

 

Հարևանների ցուցմունքների համաձայն՝ նրանք վստահ են եղել, որ մահացածը կին է։