Խորվաթիան Հունաստանից պահանջում է դադարեցնել ներգաղթյալների հոսքը ԵՄ-ի մյուս երկրներ
Խորվաթիան պահանջում է, որպեսզի Հունաստանը դադարեցնի ներգաղթյալներին ուղարկել Եվրամիության այլ երկրներ: Այդ մասին հայտարարել է Խորվաթիայի ներքին գործերի նախարար Ռանկո Օստոյիչը, գրում է ТАСС-ը:
«Հունաստանից ներգաղթյալների հոսքը պետք է դադարեցնել: Ես դրան կհասնեմ վաղը ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպմանը»,- ասել է նա:
«Բացարձակ անթույլատրելի է, երբ Հունաստանն ազատում է փախստականների համար իր ճամբարները և ուղարկում է մարդկանց Խորվաթիա Մակեդոնիայով և Սերբիայով»,- հայտարարել է նախարարը:










