Բրիտանիայում ֆոտոմոդելը կախվել է, որ չամուսնանա

22:24 • 21.09.15

Բրիտանացի ֆոտոմոդել Նադյա Մենազը կյանքին վերջ է տվել կախվելու միջոցով:

Mirror-ը հայտնում է, որ 24-ամյա մոդելը այդ կերպ ինքն իրեն ազատել է հարկադրված ամուսնությունից:

Մուսուլմանական ընտանիքից սերող Նադյան վախեցել է, թե իր ընտանիքը կստիպի ամուսնանալ ընտանիքի կողմից ընտրված տղամարդու հետ: Նադյան արդեն քաղաքացիական ամուսնության մեջ եղել է, սակայն նրա ընտանիքի ամուսնուն չի ընդունել:

Նախքան ծայրահեղ միջոցի դիմելը մոդելը դիմել է դատարան, որպեսզի իրեն զերծ պահի հարազատների ճնշումներից: Սակայն որոշ ժամանակ անց նրան մահացած են գտել Մանչեստրի իր տանը: