Վատիկանն ԱՄՆ-ի տարածքում Հռոմի պապի դեմ ուղղված որևէ լուրջ սպառնալիքի մասին տեղեկություն չունի

10:14 • 21.09.15

Վատիկանը տեղեկություն չունի ԱՄՆ-ի տարածքում Հռոմի պապի դեմ ուղղված որևէ լուրջ սպառնալիքի մասին։ Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին, գրում է РИА Новости-ն։

 

Նշենք, որ Պապի այցն ԱՄՆ սկսվելու է այս շաբաթ։


«Ես լուրեր եմ լսել այդ թեմայով, սակայն, որքանով մենք հասկանում ենք, ոչ մի իրական և լուրջ սպառնալիք չկա»,- ասել է Լոմբարդին՝ նշելով, որ իրենց համար ոչինչ չի փոխվել, իրենք հանգիստ են։

 

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում պոնտիֆիկոսի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Հռոմի պապին ուղղված սպառնալիքի առկայության մասին։ Այունամենայնիվ, այդ սպառնալիքների բնույթը չէր նշվում։