Սնդիկի օքսիդ խմած դրանից իր 4 տարեկան երեխային տված մորը տարել են հոգեբուժարան
Մասիսի բնակիչ տված 35-ամյա Շուշանիկ Թումանյանը, ով օրեր առաջ ինքնասպանություն գործելու նպատակով սնդիկի օքսիդ էր խմել և դրանից խմեցրել նաև իր 4 տարեկան երեխային տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց:
Այս մասին Tert.am–ին ասաց Շուշանիկ Թումանյանի հայրը Վալերի Թումանյանը` նշելով, որ ո՛չ աղջիկը, ո՛չ ինքը դեմ չեն եղել, որպեսզի նա հոգեբուժարան տեղափոխվի:
«Ամեն ինչ նորմալ է, հիմա բուժվում է, բա, իհարկե, դեմ չէինք, տենց թողեինք, որ ի՞նչ»,- ասաց Վալերի Թումանյանը:
Հիշեցնենք, Շուշանիկ Թումանյանի չորսամյա երեխան այժմ գտնվում է «Մուրացան» բժշկական կենտրոնում և նրա վիճակը գնահատվում է բավարար:










