Ֆրանսիայում փախստականների համար հատուկ ուղեցույց են հրատարակել

22:42 • 22.09.15

Ֆրանսիական Guides de Routard  հրատարակչությունը, որը զբաղվում է զբոսաշրջիկների համար ուղեցույցների ներկայացմամբ, հրապարակել է երկրում առաջին ուղեցույցը փախստականների համար:


Ինչպես հայտնում է  Euromag-ը` տպաքանակը կազմել է 4000 օրինակ: Hello! Խորագիրը կրող ոչ մեծ գրքույկը կազմված է 85 էջից և կազմված է բացառապես պատկերազարդումներից: Դրանց միջոցով, օրինակ, բացատրվում է` ինչպիսի տեսք ունեն եկեղեցիներն ու մզկիթները, ինչպես օգտվել բանկոմատներից, կամ ինչպես վարվել բժշկի կարիք ունենալիս:


Նշվում է, որ ուղեցույցների մի մասը կբաժանի Ֆրանսիայի տարածքում փախստականներին օգնություն տրամադրող կազմակերպությունը: