Ղրիմի շրջափակման ակցիան իրականացվում է թերակղզում պետական ինքնիշխանությունը վերականգնելու համար. Պորոշենկո

10:10 • 22.09.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ղրիմի շրջափակումն անվանել է ակտիվիստների ակցիա և հավելել, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները հրաման են ստացել ակցիայի անցկացման ընթացքում ապահովել սադրանքների կանխումը, հաղորդում է УНН-ն։

 

«Շրջափակումը Ղրիմի թաթարների ակցիան է, իսկ պետական ծառայությունները՝ ուկրաինացի սահմանապահները և ներքին գործերի նախարարությունը, հրահանգ են ստացել ապահովել հասարակական կարգը և ակցիան անցկացնելու ընթացքում սադրանքների բացակայությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

 

Նրա խոսքով՝ այդ ակցիան անցկացվում է «Ղրիմում պետական ինքնիշխանության շուտափույթ վերականգնման» համար։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ից Ղրիմի թաթարների և ակտիվիստների մասնակցությամբ սկսվել է Ղրիմի առևտրային շրջափակման քաղաքացիական խաղաղ ակցիան: Վերջին օրվա ընթացքում բեռնատարներից ոչ մեկ չի մտել թերակղզու հետ սահմանին անցակետեր։