ԵՄ-ն փախստականների պատճառով կավելացնի Թուրքիային, Լիբանանին և Հորդանանին հատկացվելիք օգնությունը
Եվրամիությունը, հետագայում Սիրիայից փախստականների զանգվածային հոսքը կանխելու նպատակով, կավելացնի Թուրքիային, Լիբանանին և Հորդանանին հատկացվող ֆինանսական օգնությունը՝ այն կարիքների համար, որոնք կապված են այդ երկրներում նրանց ժամանակավոր տեղավորման հետ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի աղբյուրներին։
«Սպասվում է, որ Թուրքիային, Լիբանանին և Հորդանանին ուղղված ֆինանսական օգնության ավելացման մասին որոշում կկայացվի»,- հայտնել է աղբյուրը՝ չնշելով ոչ մի գումար։
ԵՄ 28 երկրների ՆԳՆ ղեկավարներն այսօր հանդիպում կունենան Բրյուսելում արտահերթ նիստի շրջանակում՝ արդեն Եվրոպա ժամանած 120.000 փախստականների տեղավորման հարցը քննարկելու համար։










