Կալիֆոռնիայում F-18 կործանիչ է ընկել

09:16 • 22.09.15

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լեմուր քաղաքի մոտակայքում F-18 տիպի ռազմական ինքնաթիռ է կործանվել։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ինքնաթիռն ընկել է դաշտում:

 

Ոստիկանության ներկայացուցիչ Սքոթ Ջոբինգերը հաղորդել է, որ օդաչուի ճակատագիրն անհայտ է: Ենթադրվում է, որ նա ինքնանետվել է կործանումից առաջ:

 

Դեպքի վայրում աշխատում են ծովային ավիացիայի բազայի աշխատակիցները։