Համեմունքներ, որոնք բնականորեն իջեցնում են արյան բարձր ճնշումը

21:37 • 22.09.15

Կան որոշ խոտաբույսեր, որոնք կարող են բնականորեն իջեցնել արյան բարձր ճնշումը: Պարզապես անհրաժեշտ է դրանք որպես համեմունք ավելացնել առօրյա ուտեստներին, և արդյունքն արագ կզգացվի:

 

Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` այդ  դեղաբույսերն են ռեհանը, դարչինը, սխտորը  և հիլը:


Ռեհանը շատ է կիրառվում միջերկրածովյան երկրներում, ինչի շնորհիվ էլ այդ երկրների բնակիչների մոտ հազվադեպ է հիպերտենզիա նկատվում:


Դարչինը նպաստում է նաև արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:


Սխտորի պարունակության մեջ առկա նյութերը հանգստացնում են զարկերակները, ինչի շնորհիվ արյունատար անոթները լայնանում են և նվազում է կաթված ստանալու վտանգը:


Հիլը առավել տարածված է Հնդկաստանում: Այն կիրառվում է ամենատարբեր ուտեստներում որպես համեմունք և օգնում բնականորեն նվազեցնել արյան ճնշումը:



Սրանք օգտագործելիս հնարավոր է  չօգտագործել ճնշումն իջեցնող դեղամիջոցներ, սակայն դեղահաբերից հրաժարվել կարելի է միայն բժշկի խորհրդատվությամբ:


 

Համեմունքներ, որոնք բնականորեն իջեցնում են արյան բարձր ճնշումը