Թուրքիայում սիրիացիներին սադրած օտարերկրացիներ են ձերբակալվել

09:36 • 22.09.15

Ստամբուլի կայարանում ձերբակալվել են 5 օտարերկրացիներ, որոնք սիրիացի փախստականներին սադրել են քայլերթ կազմակերպել՝ Եվրոպա հասնելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, երթը, բնականաբար, արտոնված չի եղել։


Արտասահմանցիները փորձել են փախուստի դիմել, սակայն իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրանց։

 

Ձերբակալվածների թվում կան Ֆրանսիայի, Սիրիայի, Գերմանիայի քաղաքացիներ։