Տալլինի քաղաքապետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով

17:18 • 22.09.15

Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարային՝ կաշառք ստանալու կասկածանքով, գրում է gazeta.ru-ն:

 

Սավիսաարային ներկայացված մեղադրանքի համաձայն՝ 2014-2015 թվականներին նա բազմիցս կաշառք է վերցրել սեփականության և արտոնությունների տեսքով՝ ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար եվրո գումարի չափով։

 

Գործով ձերբակալվածների թվում է Rand&Tuulberg շինարարական ընկերության խորհրդի նախագահ Այվար Տուուլբերգը:

 

Տալլինի քաղաքապետի պաշտոնը Սավիսաարը զբաղեցնում է 2007 թվականից։