Օդեսայում սպանված են գտել քրեական հեղինակություն «Ցոլյային». լրատվամիջոցներ

11:29 • 22.09.15

Ուկրաինայի Օդեսայի մարզում սպանել են «Ցոլյա» մականունով քրեական հեղինակությանը, այս մասին հայտնի է դարձել իրավապահ մարմիններում քաջատեղյակ աղբյուրից, գրում է Обозреватель-ը՝ հղում անելով «Факты»-ին։

 

Աղբյուրները նշում են, որ 67-ամյա Անատոլի Պոլևոյի դին հայտնաբերվել է Սալգանի գյուղի մոտակայքում։ Նշվում է, որ «Ցոլյան» իր քրեական գործունեությունը սկսել է դեռևս 1970-ականներին՝ խաղային բիզնեսով։ Ավելի ուշ նա ակտիվորեն զբաղվել է ռեկետով։

 

Վերջին շրջանում նա հեռացել էր այդ գործունեությունից։ Երկու տարի առաջ մահացել է նրա միակ դուստրը։