Ավստրալիան հոկտեմբերին կընդունի Մերձավոր Արևելքից առաջին փախստականներին

15:28 • 23.09.15

Ավստրալիայի սահմանների պահպանության և ներգաղթի հարցերով նախարար Փիթեր Դաթոնը հայտնել է, որ Մերձավոր Արևելքից փախստականները կսկսեն երկիր ժամանել հաջորդ 2 ամիսների ընթացքում, փոխանցում է Вести-ն։

 

Արդեն ճգնաժամային շրջան են ուղարկվել ավստրալական նախարարությունների և ծառայությունների աշխատակիցները, որոնք սկսել են ընտրել փախստականներին։


«Կարևոր է մանրակրկիտ ստուգում անցկացնել՝ անձը հաստատելու, առողջության և անվտանգության վերաբերյալ»,- նշել է նախարարը։

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, Ավստրալիայի կառավարությունը հայտարարել էր Սիրիայից և Իրաքից 12.000 փախստական ընդունելու որոշման մասին։