Բելգիայի խորհրդարանի շենքից մարդիկ տարհանվում են՝ պայթյունի վտանգի պատճառով
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի շենքից մարդիկ տարհանվում են։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է խորհրդարանականներից մեկը, գրում է gazeta.ru-ն։
Խորհրդարանականի խոսքով՝ տարհանումն իրականացվում է ռումբի սպառնալիքի պատճառով։ Այժմ տարհանվել են շենքի հին հատվածում գտնվող բոլոր մարդիկ։
Բացի այդ, անվտանգության նկատառումներով, փակվել են դարպասները՝ խորհրդարանի տարածք մարդկանց մուտքը կանխելու համար։
Խորհրդարանի աշխատակիցները հավաքվել են թագավորական զբոսայգում և սպասում են հետագա հրահանգների։










