Չինաստանում հարսնացուն ընդմիջել է իր հարսանիքը՝ ջրում խեղդվող մարդուն փրկելու համար (լուսանկարներ)

11:15 • 23.09.15

Երիտասարդ աղջիկն «ամենագեղեցիկ հարսնացուն» է անվանվել չինական լրատվամիջոցներում այն բանից հետո, երբ փորձել է փրկել ջրում խեղդվող մարդու կյանքը, գրում է The Daily Mail-ը։

 

25-ամյա Գուո Յուանյուանն իր հարսանեկան ֆոտոշարքի համար լուսանկարվելիս է եղել Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Դալիան քաղաքի ծովափում, երբ լսել է, որ մի տղամարդ է խեղդվում։ Նա շտապել է դեպքի վայր և փորձել է վերակենդանացնել նրան: Դժբախտաբար, չնայած նրա ջանքերին, տղամարդը մահացել է։

 

Ականատեսների խոսքերով՝ նրանք նկատել են ծովում ձեռքը թափահարող և օգնություն կանչող տղամարդու: Մի քանի հոգի կարողացել են լողալով հասնել նրան և ափ դուրս բերել, սակայն տղամարդն արդեն անգիտակից է եղել։

 

Ականատեսներից մեկի խոսքով՝ նա հավանաբար սրտի կաթված է ստացել: Ներկաներից ոչ մեկ, սակայն, չի իմացել՝ ինչպես է պետք օգնություն ցուցաբերել տղամարդուն:

 

Գուո Յուանյուանը, ով տարածքի հիվանդանոցներից մեկում բուժքույր է աշխատում, լուսանկարվելիս է եղել նույն լողափում։ Առանց մտածելու՝ նա շտապել է դեպքի վայր։ Նա մոտ 20 րոպե փորձել է վերակենդանացնել տղամարդուն, բայց, դժբախտաբար, անզոր է եղել փրկել տղամարդու կյանքը։

Young nurse has been named 'prettiest bride' by Chinese media after trying to save a man on September 21

The man was said to have suffered a heart attack while swimming in Dalian, north east China, and drowned

Guo was on a bridal photoshoot at the time and was wearing her wedding dress as she tried to save the man

Unfortunately when the ambulance arrived at the scene they found it was too late to save the unidentified man