Նախկին նախարարները Հունաստանի կառավարության նոր կազմ են վերադառնում

10:15 • 23.09.15

Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ձևավորել է 16 նախարարներից կազմված նոր կաբինետը՝ վերընտրվելուց ընդամենը 2 օր անց, գրում է Корреспондент-ը։

 

Հիմնական նախարարների վերադարձն իրենց պաշտոններին, փորձագետների կարծիքով, արտահայտում է ԵՄ-ին, Եվրոպական կենտրոնական բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին տված խոստումների կատարման մտադրությունը։

 

Հունաստանի նոր կառավարությունը երդում կտա սեպտեմբերի 23-ին։

 

Երկրի պաշտպանության նախարար է նշանակվել Պանոս Կամենոսը, իսկ ԱԳՆ-ն կրկին գլխավորել է Նիկոս Կոտզիասը։