«Իսլամական պետությունը» 9 տղամարդու և 15-ամյա պատանու է մահապատժի ենթարկել՝ «միասեռական» լինելու համար
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել 9 տղամարդու և 15-ամյա մի պատանու, հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին։
Կենտրոնի տեղեկություններով՝ 7 տղամարդ գնդակահարվել է Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան քաղաքում՝ միասեռականության համար մեղադրվելուց հետո։
Երկու այլ տղամարդ և մի դեռահաս մահապատժի են ենթարկվել հյուսիսային Հալեպում գտնվող Հրայթան քաղաքում: Նշվում է, որ տղան ձերբակալվել է տարեսկզբին, երբ նա 14 տարեկան էր, և բանտարկվել մինչև մահապատիժը։
Կենտրոնը պնդում է, որ միասեռականության համար մեղադրվող տղամարդկանց մահապատիժն իրականացվել է մեծ բազմության առաջ, բայց ԻՊ-ը ոչնչացրել է բոլոր տեսախցիկները։










