Կիևում ոչ սթափ երիտասարդն ընկել է պատուհանից սելֆի անելիս
Կիևի թաղամասերից մեկում 21-ամյա երիտասարդն ընկել է 4-րդ հարկի պատուհանից սելֆի անելու ժամանակ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` բուժհաստատության աշխատակիցները նշել են, որ երիտասարդը սթափ վիճակում չի եղել և հավասարակշռությունը կորցնելով` ընկել է պատուհանից:
Ընկնելու պահին տուժածը գանգուղեղային փակ կոտրվածք է ստացել, ինչպես նաև այլ վնասվածքներ և ոտքերի կոտրվածք: Բացի այդ, բժիշկները օրգանիզմի թունավորում են կասկածում ալկոհոլի պատճառով:
Ներկա պահին տուժածը գտնվում է հիվանդանոցում:










