Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

19:58 • 23.09.15

Լոնդոնը վերադարձրել է խոշորագույն համաշխարհային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որը նա առաջին անգամ զիջել էր Նյու Յորքին 2014 թվականի սկզբին: Այդ մասին ասված է Z/Yen Group խորհրդատվական ֆինանսական ընկերության զեկույցումը, գրում է interfax.ru-ն:

 

2015 թվականի գարնանը նրանց միջև տարբերությունը կրճատվել է մինչև մեկ միավոր Նյու Յորքի օգտին, իսկ աշնանը Լոնդոնը առաջ է անցել ամերիկացի իր մրցակցից 12 կետով, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում հարկման շուրջ անորոշության դրական լուծման շնորհիվ:

 

Երրորդից հինգերորդ տեղերը փոփոխությունների չեն ենթարկվել, դրանք նախկինի պես զբաղեցնում են Հոնկոնգը, Սինգապուրը և Տոկիոն: Տասնյակի մեջ են մտնում նաև Սեուլը, Ցյուրիխը, Տորոնտոն, Սան Ֆրանցիսկոն և Վաշինգտոնը:

 

Եվրոպայում Ֆրանկֆուրտը բարձրացել է հինգ հորիզոնականով՝ հասնելով 14-րդին, մինչդեռ Լյուքսեմբուրգը նվազել է երկու հորիզոնականով՝ մինչև 19-րդ: Անակնկալ կտրուկ բարելավել է իր դիրքերը Վարշավան, որն աճել է միանգամից 26 հորիզոնականով՝ հասնելով 38-րդին: Ասիայում զգալիորեն իր դիրքերը բարելավել է Օսական, Լատինական Ամերիկայում՝ Սան-Պաուլուն և Ռիո դե Ժանեյրոն:  Մոսկվան և Սանկտ-Պետերբուրգը այդ վարկանշային ցանկում երեքական տեղ են կորցրել՝ համապատասխանաբար հասնելով 78-րդ և 81-րդ հորիզոնականներին: