Տալինի քաղաքապետը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով

22:48 • 23.09.15

Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը, ով մեղադրվում է կաշառակերության մեջ, հոսպիտալացվել է հիվանդանոց սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնել է Կենտրոնական կուսակցության մամուլի քարտուղար Տաավի Պուկկան, գրում է gazeta.ru-ն:

 

Քաղաքապետի առողջության վիճակի մանրամասները մամուլի քարտուղարը չի հայտնել:

 

Բացի այդ, հայտնի է, որ դատախազությունը պահանջում է քաղաքապետի պաշտոնից Էդգար Սավիսաարի հեռացում:

 

Սավիսաարային ներկայացված մեղադրանքների համաձայն՝ 2014-2015 թվականներին նա բազմիցս կաշառք է վերցրել սեփականության և արտոնությունների տեսքով՝ ինչպես իր, այնպես էլ երրորդ անձի օգտին, ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար եվրոյի չափով: