Մեքսիկացիները դաժան ինքնադատաստան են տեսել` ողջ-ողջ այրելով մեքենայի գողության մեջ մեղադրվող 2 տղամարդու
Մեքսիկայում կատաղի գյուղացիները փողոցում ծեծել, ապա այրել են երկու տղամարդու` մեղադրելով նրանց մեքենա գողանալու մեջ:
Daily Mail-ի հաղորդմամբ` տղամարդկանց վրա հարձակում է գործել 200 հոգանոց ամբոխը Սան Խուան Չամուլա կոչվող գյուղական ավանում:
Ինչպես հաղորդել են տեղի քաղաքային պաշտպանության վարչության ներկայացուցիչները` գողության մեջ մեղադրվող տղամարդկանց կապել են փայտյա աթոռներին, ապա հրդեհել:
Նշվում է, որ գողացված մեքենայի տիրոջ բողոքից հետո, կատաղի ամբոխը տեղի բանտից առևանգել է ենթադրյալ կասկածյալներին և ինքնադատաստան տեսել:










