Մեքսիկայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ուսանողների միջև (լուսանկարներ)

09:13 • 23.09.15

Մեքսիկայի Գերերո նահանգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարար ուսանողների միջև, որոնք 12 ավտոբուս են գրավել, գրում է Интерфакс-ը։

 

Նախնական տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է 11 ոստիկան։

 

Ուսանողներին զայրացրել է քոլեջներից մեկի 43 ուսուցիչների առևանգման պետական հետաքննության ընթացքը։ Նրանց կարծիքով՝ հետաքննության արդյունքները կեղծված են կոռումպացված պաշտոնյաների կողմից։

 

Նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին 43 ստաժորներ մեկնել են Իգուալա քաղաք՝ գյուղական դպրոցների ուսուցիչների խտրականության դեմ պայքարելու համար, և անհետացել են։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք բախվել են «Գերերոս Ունիդոս» քրեական խմբավորմանը։ Հանցագործները սպանել են երիտասարդ ուսուցիչներին և այրել նրանց մարմինները։

 

Սպանվածների հարազատները վստահ են, որ սպանությունը տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործողությունները թաքցնելու պատճառով։

 

 

Students from Ayotzinapa ahead of clashes with riot police in Guerrero state

Police clash with students in Tixtla

Police clash with students in Tixtla

The students set fire to a truck in a nearby tunnel on the Tixtla-Chilpancingo highway

Relatives of the missing 43 protest in Acapulco

Military police members spray tear gas during a protest demanding justice and clarification of the disappearance of 43 students from Ayotzinapa, on January 12, 2015, in front of the headquarters of the army's 27th battalion in Iguala, Mexico

Protesters march during a demonstration in Mexico City on October 8, 2014, demanding justice in the case of 43 students who went missing in Iguala, Guerrero state, on September 26, 2013

A girl lights candles during a vigil for the 43 missing students at the Zocalo of Chilpancingo, in Guerrero State, Mexico, December 25, 2014