Մոսկվան հնարավոր է համարում ԻՊ-ի դեմ պայքարում ջանքերի միավորումը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան հնարավոր է համարում սիրիական հակամարտության կարգավորման հարցում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերի միավորումը, փոխանցում է РИА Новости-ն։
«Եթե մենք շարունակենք գտնվել դիտորդի դերում և չմիավորենք ջանքերը՝ մեզ աղետ է սպասվում։ Այդ պատճառով էլ Մոսկվան լավատեսորեն է վերաբերվում սիրիական հակամարտության կարգավորման հարցում և «Իսլամական պետության» դեմ պայքարում ջանքերի միավորման հնարավորությանը»,- հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել։










