Օբաման և Մերկելը քննարկել են փախստականների հարցը

08:31 • 23.09.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրամիության տարածքում ներգաղթային ճգնաժամի հարցը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

 

«Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են համաեվրոպական համագործակցության անհրաժեշտության շուրջ, համաձայն որի Եվրոպական միության անդամ բոլոր երկրները պետք է ընդունեն փախստականների իրենց արդար բաժինը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նրանք նաև քննարկել են իշխանության քաղաքական անցման հարցը, որը կարող է «միավորել սիրիացիներին ու արմատապես լուծել փախստականների հոսքի հարցը»։