Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Վաշինգտոն (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Վաշինգտոն՝ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում ԱՄՆ կատարած իր առաջին այցի շրջանակում։ Օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը։
Մինչ այդ, նա 4 օր անցկացրել է Կուբայում, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել, գրում է РИА Новости-ն։
Պոնտիֆիկոսը կարևոր դեր է կատարել պատմական բանակցություններում, որոնք հանգեցրել են նախորդ տարի ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։
Հռոմի պապը հույս է հայտնել նաև, որ ԱՄՆ-ն կչեղարկի առևտրային էմբարգոն Կուբայի դեմ, որը սահմանվել է ավելի քան կես դար առաջ։
Լուսանկարները՝ Reuters-ի






































