Սոչիում հարբած ռուս հոգևորականը հայհոյել է Հայոց ցեղասպանության զոհերին

22:47 • 23.09.15

Uaport.net-ն ահազանգում է, որ Սոչիում հարբած ռուս հոգևորականը պղծել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Մասնավորապես` Ցարական սուրբ նահատակների եկեղեցու վանահայր Լազար աբեղան սեպտեմբերի 16-ին ալկոհոլի ազդեցության տակ, իր բաժակընկերների հետ, Սոչիի ԳոսՍորտՈւչաստոկ ավանում ծեծի է ենթարկել 20-ամյա տեղացի ռուսաստանցու: Երբ ծեծվողին փորձել է պաշտպանել Սարգիս անունով նրա հայ ընկերը, հոգևորականը հայհոյանք է տեղացել հայ ազգի հասցեին, վիրավորել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Միջադեպը տեղի է ունեցել բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, ֆիքսված է բջջային հեռախոսով արված տեսագրությամբ:

 

«Еркрамас»-ը հայտնում է, որ միջադեպի առիթով տուժածը դիմել է ոստիկանություն, իսկ տեղի հայերը իրենց վրդովմունքն են հայտնել: