Թուրքական Բոդրում քաղաքը հեղեղվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Առատ տեղումները հեղեղումների պատճառ են դարձել թուրքական հայտնի հանգստավայր Բոդրում քաղաքում, որը գտնվում է Էգեյան ծովի ափին՝ Մուղլայի նահանգում, գրում է Обозреватель-ը։
Նշվում է, որ հորդառատ անձրևը երեկ երեկոյան տեղացել է 3 ժամ։ Սակայն դրա պատճառով առաջացած հեղեղումները մեծ վնաս են հասցրել քաղաքին, որտեղ ավարտվում է հանգստյան սեզոնը։
Իշխանությունների համաձայն՝ առնվազն 20 ավտոմեքենա է ջրի տակ անցել։
Փրկարարները և հրշեջները փրկել են մոտ 40 մարդու, ովքեր հայտնվել են հեղեղված բնակարաններում։
Ջրհեղեղները վնասել են տասնյակ բնակելի շենքեր, ինչպես նաև՝ արդյունաբերական ձեռնարկություններ։ 8 մարդ տեղափոխվել է Բոդրումի հիվանդանոց։























