ԱՄՆ-ում ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված աշակերտին ՄԱԿ են հրավիրել

08:45 • 23.09.15

Տեխասցի դպրոցական Ահմեդ Մոհամեդը, որը ձերբակալվել էր դպրոց ինքնաշեն ժամացույց բերելու համար, ինչն ուսուցիչները ռումբի հետ էին շփոթել, հրավիրվել է ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպմանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Մոհամեդի ընտանիքի ընկերը։

 

Դալասում ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Ալի Սալեմը հայտնել է, որ Մոհամեդն ընտանիքի հետ ՄԱԿ-ի շտաբ- բնակարան կայցելի սեպտեմբերի 23-ին։

 

Այցի մանրամասները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված դեռահասը հեռացել է դպրոցից։