Հռոմի պապի անվտանգությունն ԱՄՆ-ում կապահովի 45.000 ոստիկան. լրատվամիջոցներ
Լուսանկարը՝ Enrique De La Osa/Pool via AP-ի
Հռոմի պապի անվտանգությունը Նյու Յորքում սեպտեմբերի 24-25-ը, որտեղ նա ելույթ կունենա ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում, կապահովեն 45.000 ոստիկաններ և իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես փոխանցում է CNN հեռուստաալիքը՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին աշխատակից Դեյվ Ուիլքինսոնը նշել է, որ պոնտիֆիկոսի այցից առաջ 10 ամիս անվտանգության համար պատասխանատու անձինք քննարկել են բոլոր հնարավոր տարբերակները՝ միայնակ գործող հանցագործի սպառնալիքից մինչև թունավոր քիմիկատների օգտագործում և բարձրահարկ շենքերում վերելակի կանգնեցում։
Նա նաև նշել է, որ ուսումնասիրվել են նաև այն դեպքերը, երբ Հռոմի պապը կգտնվի հավատացյալների ամբոխի մեջ։










