Սիրիան ողջունում է ռուսական ռազմաբազայի կառուցման միտքը
Դամասկոսը կողջունի ռուսական ռազմաբազայի կառուցումը Լաթակիայում, եթե Մոսկվան գնա այդ քայլին: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին Интерфакс-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած նախաձեռնություն Ռուսաստանի Դաշնությունից: Եթե Ռուսաստանը համաձայն է, Սիրիան միայն կողջունի այդ քայլը, քանի որ դա ուղղված կլինի ահաբեկչության դեմ մեր երկրում», - ասել է դեսպանը:
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան և Դամասկոսը ամբողջությամբ համաձայնեցնում են իրենց քայլերը: Դիվանագետի խոսքով` ինքը «ոչ մի տարօրինակ բան չի տեսնում» Սիրիայում հնարավոր ռուսական ռազմաբազայի կառուցման մեջ:










