«Արյունոտ» գետը ցնցել է Անդրբայկալի բնակիչներին
ՌԴ Անդրբայկալի երկրամասում Իտակա գետը կարմրավարդագույն է ներկվել այն բանից հետո, երբ դրա ջրերում են հայտնվել անհայտ քիմիկատներ, գրում է ntv.ru-ն:
Երկրամասի բնակիչներն ահազանգում են. աղտոտվածության շրջանում է հայտնվել միանգամից չորս բնակավայր:
Գետն աղտոտելու համար բնակիչները մեղադրում են տեղի ոսկի արդյունահանող ընկերությանը: Ոսկու արդյունահանման վայրը ստուգել են շրջանային վարչության պաշտոնյաները։
Պարզվել է, որ ընկերությունը չի տեղադրել անհրաժեշտ պատնեշները: Այդ պատճառով աղտոտված ջուրը հայտնվել է գետում։ Միջադեպի հետաքննությանը միացել են դատախազության աշխատակիցները։










